Նազարեթյան. «Ամենակարևորն այն է, որ տղաները պայքարեցին մինչև վերջ»

Նազարեթյան. «Ամենակարևորն այն է, որ տղաները պայքարեցին մինչև վերջ»

29/01/2021 - 23:43

Հայաստանի ֆուտզալի հավաքականը հունվարի 29-ին Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում Մոսկվայում 0։6 հաշվով զիջեց Ռուսաստանի ընտրանուն։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, խաղից հետո տեղի ունեցած բրինֆինգի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։

Պարոն Նազարեթյան,  պարտվեցիք խոշոր հաշվով, բայց թիմը պայքարեց, նույնիսկ պահեր ստեղծեց: Ո՞րն է թիմի շանսն այս ընտրական փուլում. թիմի երիտասարդ և մարզական առումով չար լինե՞լը:

– Մենք երիտասարդ թիմ ունենք և առաջին քայլերն ենք անում: Մենք դեռ կպայքարենք երկրորդ տեղի համար:

-Դուք խաղում էիք Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Այդպիսի խաղերից հետո մտորելու, վերլուծելու շա՞տ առիթ եք ունենում:

– Իհարկե, մենք խաղում էինք, ես կասեի, ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Բնականաբար, մենք կդիտենք, կփորձենք վերլուծել և հասկանալ՝ որոնք էին մեր թույլ կողմերն այս խաղում: Հիմա մենք պետք է պատրաստվենք հաջորդ՝ Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը:

-Այդուհանդերձ, բացի մարզական չարությունից, ի՞նչ դրական բաներ տեսաք Ձեր թիմի խաղում այսօր:

– Տղաները պայքարեցին մինչև վերջ, չհանձնվեցին: Դա ամենակարևորն է: Նշանակում է, որ մենք ոգու ուժ ունենք: Մյուս շրջափուլում դեռ կլսեք Հայաստանի հավաքականի մասին: Մենք արդեն բավականին ուժեղ թիմ ունենք:

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023