Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիա Մ-21-ի դեմ խաղում🎥

Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիա Մ-21-ի դեմ խաղում🎥

12/09/2023 - 21:19

Եվրո-2025-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Հայաստանի Մ-21 հավաքականը E խմբի շրջանակում Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց Չեռնոգորիայի Մ-21 ընտրանու դեմ։

Ցավոք, մեր ընտրանին չօգտագործեց հանդիպման ընթացքում ունեցած իրական գոլային պահերը, իսկ խաղավերջում` 85-րդ րոպեին, գնդակ բաց թողեց մրցակցից և պարտվեց 0:1 հաշվով։

Չեռնոգորիայի հաղթական գնդակը խփեց Բալշա Տոշկովիչը։

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվել է մեկնարկային երկու խաղում էլ և եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023