Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ🎥

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ🎥

08/09/2020 - 21:49

Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում մրցեց Էստոնիայի հավաքականի դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում մեր տղաների մոտ ոչինչ չէր ստացվում գրոհներում միտք չկար, իներտ էին խաղադաշտում, սակայն նույնիսկ այդպիսի խաղով մերոնք ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակով։ 43-րդ րոպեին հիանալի հարվածով խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը։

Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստներն ավելի վստահ տեսք ունեին, ինչն էլ հանգեցրեց, որ 65-րդ րոպեին հաշիվը դարձավ 2։0։ Մեր հավաքականի հերթական գրոհներից մեկը երկրորդ տեմպը ստացավ, ինչից հետո գնդակը հայտնվեց Վբեյմար Անգուլոյի մոտ, ով էլ մեկ հպումով հեռահար հարվածով դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։

Խաղավարտին մոտ էստոնացիները մի փոքր ակտիվացան, մի քանի անգամ հարվածեցին մեր դարպասի ուղղությամբ, սակայն դրանք վտանգավոր չէին։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն էլ փորձում էին հակագրոհել և ավելի մոտ էին հաշիվը դարձնել 3։0, սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չեղավ։

Այսպիսով, Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը տարավ իր առաջին հաղթանակը։ Ազգերի լիգայի շրջանակում մերոնք առաջին միավորները վաստակեցին և վաստակած 3 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ C լիգայի 2-րդ խմբում զուգահեռաբար ընթացող Վրաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Վրաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 4-ական միավոր․ լրացուցիչ ցուցանիշներով խմբի առաջատարը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023