Կրիշտիանուն և ընկերներն ուղևորվում են Եվրո․ Լյուքսեմբուրգ 0։2 Պորտուգալիա?

Կրիշտիանուն և ընկերներն ուղևորվում են Եվրո․ Լյուքսեմբուրգ 0։2 Պորտուգալիա?

17/11/2019 - 22:00

Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2020-ի որակավորման փուլի միայն վերջին տուրում կարողացավ նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր։

Ֆերնանդու Սանտուշի սաները վերջին տուրում հյուրընկալվելիս 0։2 հաշվով հաղթեցին Լյուքսեմբուրգի հավաքականին։ Եվրոպայի չեմպիոնների կազմում աչքի ընկան Բրունու Ֆերնանդեշն ու Կրիշտիանու Ռոնալդուն։

Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոնները գնում են չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու։

B խմբում կայացավ ևս մեկ հանդիպում։ Սերբիայի հավաքականը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Ուկրաինայի հավաքականին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Սերբերի կազում գոլերը հեղինակեցին Դուշան Տադիչն ու Ալեքսանդր Միտրովիչը, իսկ Շևչենկոյի սաների կազում՝ Ռոման Երեմչուկն ու Արտյոմ Բեսեդինը, վերջինս իր թիմին պարտություն փրկեց հանդիպման վերջին վայրկյաններին։

Ուկրաինայի հավաքականը դեռևս հոկտեմբերին կայացած խաղերից հետո էր ապահովել իր ուղեգիրը։ Այսօրվա ոչ-ոքիի շնորհիվ Ուկրաինայի հավաքականը խմբային փուլի վիճակահանության ժամանակ կլինի 1-ին զամբյուղում։

Ւսկ Սերբիայի հավաքականը դեռևս մնում է պայքարի մեջ, քանի որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի իր խմբում զբաղեցրել է առաջին տեղը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023