Կոպա Ամերիկա . Արգենտինայի հավաքականի հայտացուցակը

Կոպա Ամերիկա . Արգենտինայի հավաքականի հայտացուցակը

12/06/2021 - 14:44

Արգեինայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Կոպա Ամերիկային։

«Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»), Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա»), Ավգուստին Մարչեսին («Պորտու»), Խուան Մուսո («Ուդինեզե»)

Պաշտպաններ – Գոնսալո Մոնտիել («Ռիվեր Փլեյթ»), Նիկոլաս Տալյաֆիկո, Լիսանդրո Մարտկնես (երկուսն էլ «Այաքս»), Գերման Պեցիելա, Լուկաս Մարտինես (երկուսն էլ «Ֆիորենտինա»), Մարկոս Ակունյա («Սևիլիա»), Նաուել Մոլինա («Ուդինեզե»), Քրիստիան Ռոմերո («Ատալանտա»)

Կիսապաշտպաններ – Լեանդրո Պարեդես, Անխել Դի Մարիա (երկուսն էլ ՊՍԺ), Գվիդո Ռոդրիգես («Բետսի»), Ջիովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Էկզեկիել Պալասիոս («Բայեր»), Նիկոլաս Դոմինգես («Բոլոնիա»), Ռոդրիգո Դե Պաուլ («Ուդինեզե»), Ալեխանդրո Պապու Գոմես («Սևիլիա»), Նիլոլաս Գոնսալես («Շտուտգարտ»), Անխել Կոռեա («Ատլետիկո Մադրիդ»)

Հարձակվողներ – Լեո Մեսսի, Սերխիո Ագուերո (երկուսն էլ «Բարսելոնա»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Խոակին Կոռեա («Լացիո»), Խուլիան Ալվարես («Ռիվեր Փլեյթ»)։

Հավելենք, որ մրցաշարի շրջանակում Արգենտինայի հավաքականն ընդգրկված է A խմբում և կմրցի Չիլիի, Ուրուգվայի, Բոլիվիայի ու Պարագվայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023