Կասկածելի ակումբներ և արդյունքներ․ Շիրակ ՖԱ-ի հայտարարությունը

Կասկածելի ակումբներ և արդյունքներ․ Շիրակ ՖԱ-ի հայտարարությունը

24/06/2020 - 15:44

Հայաստանի Բարձրագույն առաջնությունը ներկայանցող «Շիրակ» ֆուտբոլային ակումբը Facebook-յան իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որը վերաբերում է Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող մի շարք ակումբների գրանցած արդյունքներին՝ կասկածի տակ դնելով այդ ակումբների օրինականությունը․

«Հարգելի գործընկերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ,

Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես են գալիս անհայտ ծագումով և խիստ կասկածելի արդյունքներով աչքի ընկնող մի խումբ ակումբներ: Ասվածի վառ ապացույցն է նաև այն, որ կան հարուցված քրեական գործեր, որի արդյունքում մի շարք անձանց նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել:

Չնայած այս ամենին, ակումբները շարունակում են իրենց ելույթներն առաջին խմբում’ մեծ վնաս հասցնելով երիտասարդ հայ խաղացողներին, ովքեր ընդգրկված են Առաջին խմբի այլ թիմերում:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը ևս մեծ հարված կրեց, երբ անհայտ անձանց կողմից ղեկավարվող «Երևան» ակումբը ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտություններ էր կրում մյուս մասնակիցներից, իսկ ձմռանը դադարեցրեց ելույթները:

Համաճարակի նմանվող այս արատավոր երեւույթը կանխելու եւ հայկական ֆուտբոլը նմանատիպ թիմերից զերծ պահելու համար՝ պահանջում ենք հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով և քննարկել կասկածելի գործունեությամբ աչքի ընկող ակումբների հարցը:

Նմանատիպ ակումբները պետք է զրկվեն նաև ՀՖՖ անդամ լինելուց: Անթույլատրելի է, որ նման ակումբները շարունակեն իրենց ելույթները ՀՖՖ կողմից կազմակերպվող մրցաշարարերին։

«Շիրակ» ՖԱ նախագահԱրման Սահակյան»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023