Կանադացի երիտասարդ հարձակվողը հայտնվել է եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում
Բելգիական «Գենտի» երիտասարդ հարձակվող Ջոնաթան Դևիդը գրավել է մի շարք եվրոպական գրանդ ակումբների ուշադրությունը։
Ինչպես տեղեկացնում է transfermarkt-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ինտերի» սկաուտները պարբերաբար հետևում են 19-ամյա կանադացու խաղին։
Բացի այդ երկու ակումբներից՝ հարձակվողի խաղին հետևում են նաև «Արսենալը», «Բորուսիա Դորտմունդը», «Բորուսիա Մյունխենգլադբախը», «Այաքսը», «Պորտուն», «Լիոնը», «Էվերտոնը», «Բայերը», «Լայպցիգը»։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ հարձակվողը Բելիգայի առաջնության շրջանակում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ ամռանը կայացած ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի շրջանակում երիտասարդ հարձակվողն իր հաշվին գրանցել էր 6 գնդակ՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։
# Այաքս, Արսենալ, Բայեր Լևերկուզեն, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա-Դորտմունդ, Գենտ, Ինտեր, Լայպցիգ, Մանչեսթեր-Յունայթեդ, Պորտու, Ջոնաթան Դևիդ, տրանսֆերներ