Կամավինգային ձեռք բերելու հարցում Ռեալը լուրջ մրցակից ունի

Կամավինգային ձեռք բերելու հարցում Ռեալը լուրջ մրցակից ունի

10/12/2020 - 22:35

«Ռենի» հենակետային կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, ամենայն հավանակությամբ, առաջիկա տրանսֆերային պատուհաններից մեկի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնի է, 18-ամյա կիսապաշտպանի ծառայություններով տևակական ժամանակ է հետաքրքրված է «Ռեալը», սակայն, ինչպես տեղեկացնում է Bayern & Germany-ն, խաղացողի համար մղվող պայքարին միանում է նաև «Բավարիան»։

Ինքը՝ խաղացողը, նույնպես ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, իսկ ֆրանսիական ակումբը խաղացողի դիմաց ցանկանում է ստանալ 50-80 մլն եվրո գումար։

«Բավարիան» դեռևս մտորումների մեջ է, քանի որ ակումբը մտքում պահել է Ռենատու Սանչեսի ձախողված տրանսֆերը, ում նույնպես համարում էին եվրոպական ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկը։ Հատկանշական է, որ Սանչեսն ու Կամավինգան ներկայումս թիմակիցներ են «Ռենում»։

Հավելենք, որ չնայած երիտասարդ տարիքին, Կամավինգան հասցրել է նույնիսկ նորամուտը նշել Ֆրանսիայի հավաքականի կազմում՝ անցկացնելով 2 հանդիպում։ Նրա ակտիվում կա նաև 1 գոլ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023