Կազեմիրոն և Անչելոտին արտասվել են բրազիլացի ֆուտբոլիստի հրաժեշտի արարողության ժամանակ🎥
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Կազեմիրոն 70 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։
Այսօր` օգոստոսի 22-ին, «Ռեալի» մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ բրազիլացի ֆուտբոլիստի հրաժեշտի արարողությունը։
30-ամյա կիսապաշտպանը հրաժեշտի ելույթի ժամանակ չկարողացավ զսպել հույզերն ու արտասվեց։
Marca-ն հրապարակել է այդ դրվագի տեսանյութը, որտեղ հստակ երևում է, որ Կազեմիրոյին զուգահեռ արտասվում է նաև «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
Հիշեցնենք, որ Կազեմիրոն «սերուցքայինների» կազմում հանդես էր գալիս 2013 թ. հուլիսից` անցկացրած 336 խաղում դառնալով 31 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կազեմիրո, Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ