Խվիչայի տրանսֆերային արժեքն անհավանական աճ է գրանցել 📸
Խվիչայի տրանսֆերային արժեքն անհավանական աճ է գրանցել 📸
01/06/2026 - 20:27

Հունիսի 1-ին հեղինակավոր Transfermarkt կայքի` Ֆրանսիայի Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստների տվյալները թարմացնելուց հետո ՊՍԺ-ի վինգեր Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքն էականորեն աճել է։

Վրացի ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 140 միլիոն եվրո։ Նրա արժեքն ավելացել է միանգամից 50 միլիոնով։

25-ամյա եզրայինն այժմ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների շարքում իր թիմակիցներ Ժոաու Նևեշի ու Վիտինիայի, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ժուդ Բելինգհեմի հետ կիսում է 7-10-րդ տեղերը։

Նշենք, որ Վիտինիայի ու Նևեշի տրանսֆերային արժեքներն էլ ավելացել են 30-ական միլիոն եվրոյով։ Նրանք նույնպես գնահատվում են 140 միլիոն եվրո։

«Պարի Սեն-Ժերմենի» խաղացողներից 30 միլիոնով տրանսֆերային արժեքի աճ է ունեցել նաև Դեզիրե Դուեն։ 20-ամյա ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 120 միլիոն եվրո։

Կվարացխելիան ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 48 խաղում խփել է 19 գոլ, կատարել 11 ասիստ։ Նա ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026