Խորվաթիան վերջապես ուրախացնում է` գերազանց խաղով հաղթելով Շոտլանդիային🎥

Խորվաթիան վերջապես ուրախացնում է` գերազանց խաղով հաղթելով Շոտլանդիային🎥

23/06/2021 - 00:57

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Շոտլանդիայի հավաքականը D խմբի շրջանակում Գլազգոյի «Հեմպդեն Պարկ» մարզադաշտում մրցեց Խորվաթիայի ընտրանու դեմ։

Հանդիպումը, կարելի է ասել, մեկնարկեց շոտլանդացիների առավելությամբ, ովքեր խաղասկզբում մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն Խորվաթիայի հավաքանի դարպասպահ Դոմինիկ Լիվակովիչը որոշ դրվագներում փրկեց իր թիմին։

Գրոհեցին Սթիվ Կլարկի սաները, սակայն խաղի հաշիվը բացեցին խորվաթները. 17-րդ րոպեին աչքի ընկավ Նիկոլա Վլաշիչը։

Նախքան ընդմիջման գնալն երկու հավաքականներն էլ հաշվի մեջ փոփոխություն մտցնելու լավ պահեր ունեին, սակայն հաջողությունը Շոտլանդիայի կողմն էր, որի ֆուտբոլիստները 42-րդ րոպեին Կալում Մաքգրեգորի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։

Երկրորդ խաղակեսում Խորվաթիայի հավաքականը շատ ավելի լավ տեսք ուներ, և Զլատկո Դալիչի սաները խաղում էին մեծ էնտուզիազմով, ինչն էլ նպաստեց, որ աշխարհի գործող չեմպիոններն իրենց առավելությունը երկու անգամ վերածեցին գոլի. նախ 62-րդ րոպեին հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Լուկա Մոդրիչը, ապա 77-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Իվան Պերիշիչը։

Այս խաղում այլևս գոլեր չտեսանք, և Խորվաթիայի հավաքականը վստահ խաղով հաղթեց 3:1 հաշվով։

«Շախմատայինները» D խմբի շրջանակում վաստակեցին 4 միավոր և զբաղեցրին 2-րդ տեղը ու պայքարը կշարունակեն մրցաշարի 1/8 եզրափակչում։

Շոտլանդացիներն էլ մնացին 1 միավորով, եզրափակեցին խումբը և լքեցին պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023