Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը
Նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում, կկայանա Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝ վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 10-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 2 հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 27 ֆուտբոլիստի: Առաջին անգամ հավաքական են հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը և «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Երկարատև դադարից հետո հավաքական է հրավիրվել «Արարատի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը: Այս տարի առաջին անգամ հավաքականին կմիանա նաև Սարգիս Ադամյանը:
Ամբողջական ցուցակը, որը հրապարակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Ռոբերտ Հակոբյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
Անդրանիկ Ոսկանյան – «Վան»
Կիսապաշտպաններ
Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)
Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)
Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»
Սոլոմոն Ուդո – «Արարատ»
Կարեն Մուրադյան – «Արարատ»
Աղվան Պապիկյան – «Արարատ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Խորեն Բայրամյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը չի միանա հավաքականին, քանի որստիպված կլինի Արգենտինա վերադառնալուց հետո անցնել երկշաբաթյա կարանտինի: Կորոնավիրուսի թեստերի անցկացումից հետո, կախված պատասխաններից, ֆուտբոլիստների ցանկում հնարավոր են փոփոխություններ:
# ԱԵԼ-Լիմասոլ, Ազգերի լիգա, Ալաշկերտ, Ալեքսանդր-Կարապետյան, Աղվան Պապիկյան, Անատոլի Այվազով, Անդրանիկ Ոսկանյան, Անդրե Չալըշըր, Անորտոսիս, Աստանա, Արարատ, Արման Հովհաննիսյան, Արշակ Կորյան, Արսեն Բեգլարյան, Արտակ Գրիգորյան, Գանձասար-Կապան, Գևորգ-Ղազարյան, Գյոթեբորգ, Դավիթ Յուրչենկո, Էդգար Բաբայան, Ժիլինա, Խիմկի, Խոակին Կապարոս, Խորեն Բայրամյան, Կամո-Հովհաննիսյան, Կայրաթ, Կարեն Մուրադյան, Հակոբ Հակոբյան, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա, Հայաստանի-հավաքական, Հայկ Իշխանյան, Հենրիխ-Մխիթարյան, Հոբրո, Հովհաննես-Համբարձումյան, Հոֆֆենհայմ, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Շախտյոր Կարագանդա, Ուրարտու, Ռոմա, Սարգիս-Ադամյան, Սերոբ Գրիգորյան, Վահան Բիչախչյան, Վան, Վարազդատ Հարոյան, Վբեյմար Անգուլո, Վրաստան-Հայաստան, Տամբով, Տարոն Ոսկանյան, Տիգրան-Բարսեղյան, Տոբոլ, Փյունիկ