Խավի. «Նա ինձ հիշեցնում է Ինիեստային»

Խավի. «Նա ինձ հիշեցնում է Ինիեստային»

06/03/2022 - 13:12

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին «բլաուգրանայի» կիսապաշտպան Պեդրիին համեմատել է կատալոնական ակումբում և Իսպանիայի հավաքականում իր նախին խաղընկեր Անդրես Ինիեստայի հետ.

«Ինձ համար նորմալ է նրան համեմատել Ինիեստայի հետ։ Պեդրին ինձ հիշեցնում է նրան, իսկ քննադատության պատճառով այլ կերպ չեմ սկսի մտածել։

Ինիեստան իսպանական ֆուտբոլի պատմության մեծագույն տաղանդն է, ում ես երբևէ տեսել եմ, անկասկած, լավագույնը:

Նման համեմատությունը կարող է մոտիվացնել Պեդրիին։ Ես չեմ վախենում դրանից, նա նույնպես, իսկ ընդհանրապես, Պեդրին հիանալի տղա է»,- 42-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023