Լևանդովսկին Ադոլֆ Հիտլերի քրոջ թո՞ռն է․ ի՞նչ լուրեր են պտտվում համացանցում

Լևանդովսկին Ադոլֆ Հիտլերի քրոջ թո՞ռն է․ ի՞նչ լուրեր են պտտվում համացանցում

08/06/2020 - 00:26

Շատ ֆուտբոլիստներ այնպիսի հաջողություններ են հասել, որոնց մասին ֆեյք լուրերն անպակաս են։ Այդ կեղծ լուրերի մեծ մասը, իհարկե, վերաբերվում այդ խաղացողների այս կամ այն տեղափոխությանը, սակայն այս մեկը լրիվ այլ աշխարհից է։

Վերջերս ֆեյք լուրերի պատճառով տուժել է «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով 30 գոլով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։ Համացանցում լուրեր են տարածվել, թե Լևանդովսկին Ադոլֆ Հիտլերի փոքր քրոջ թոռն է։

Այդ հարցն այնքան մեծ արձագանք ստացավ, որ հայտնվեց նույնիսկ  «Quora» հարթակում, որտեղ գրանցված օգտատերեը պատասխանում են որևէ մեկի կողմից գրանցված հարցին։ Այդ հարթակում հարցը գրանցվել էր հետևյալ կերպ․ «Ռոբերտ Լևանդովսկին որևէ կա՞պ ունի Ադոլֆ Հիտլերի հետ»։ Այդ հարցը գրանցողը գրառմանը նաև լուսանկար է կցել, որի նկարագրության մեջ գրել է հետևյալը․

«Գիտեի՞ք, որ Ռոբերտ Լևանդովսկին Ադոլֆ Հիտլերի փոքր քրոջ թոռն է, ում անունը եղել է Պաուլա։ Նա մահացել է 1960 թվականին»։

«Բավարիայի» հարձակվողի և նացիստական Գերմանիայի ղեկավարի միջև հավանական արյունակցական կապը, միանշանակ, խաբեությանը հավասար մի բան է։ Ահա, թե ինչ է հրապարակել Quora հարթակի օգտատերերից մեկը․

«Մի հատավատացե՛ք դրան։ Այն փաստը, որը գրված է նկարը և մեկնաբանությունը հրապարակողի կողմից, բացարձակ սխալ է։ Ռոբերտ Լևանդովսկին ծնվել է 1988 թվականին լեհերի ընտանիքում։ Ֆուտբոլիստի հայրը՝ Կշիշտոֆը, ով մահացել է 1995 թվականին, եղել է ձյուդոյի Լեհաստանի չեմպոին, ինչպես նաև խաղացել է Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի ֆուտբոլային թիմերից մեկում։ Նրա մայրը՝ Իվոնան, նախկին վոլեյբոլիստուհի է, ով հանդես է եկել «Վարշավա» ակումբում։ Իվոնան հետագայում դարձել է Լեշնո քաղաքը ներկայացնող «Պարտիզան» ակումբի փոխտնօրենուհի։ Ռոբերտ Լևանդովսկու քույրը՝ Միլենան, նույնպես զբաղվում է վոլեյբոլով՝ ներկայացնելով Լեհաստանի Մ-21տարեկանների հավաքականը։ Ռոբերտի կինը՝ Աննա Ստաչուրսկա-Լևանդովսկայան, 2009 թվականի կարատեի աշխարհի առաջնության ժամանակ բրոնզե մեդալ է նվաճել։ Նրանք ամուսնացել են 2013 թվականի հունիսի 22-ին Վարշավայում։

Ինչ վերաբերվում է Ադոլֆ Հիտլերին, ապա նրա ցեղից մնացել են ընդամենը հինգ հոգի՝ երկու տղա, որոնց լույս աշխարհ է բերել դիկտատորի քույրը՝ Անժելան, ինչպես նաև երեք որդի ունի Ադոլֆ Հիտլերի եղբայրը՝ Ալիոս-կրտսերը։ Վերջինիս երեք որդիներն էլ մինչև օրս կենդանի են։

Այս ամենից կանգնում ենք հետևյալ եզրակացությանը․ առաջին հերթին Ռոբերտ Լևանդովսկու ծնողները չունեն գերմանական ծագում, երկրորդ՝ Ադոլֆ Հիտլերի քույրը՝ Պաուլա Հիտլերը, ում մասին էլ խոսք էր գնում, թե Ռոբերտ Լևանդովսկին նրա թոռն է, չի ունեցել որևէ զավակ։ Տպավորություն է, թե Ռոբերտ Լևանդովսկու կերպարը փորձել են պարզապես անիմաստ սևացնել»,- գրված է եղել հրապարակման մեջ։

Այսպիսով, կարելի է վերջնական հաստատել, որ Ռոբերտ Լևանդովսկու անվան հետ փորձել են խաղալ՝ նրա մասին տարածել այդպիսի կեղծ լուրեր։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023