Լիվերպուլն՝ աշխարհի ակումբային չեմպիոն

Լիվերպուլն՝ աշխարհի ակումբային չեմպիոն

22/12/2019 - 00:52

Քաթարում ավարտվեց աշխարհի ակումբային առաջնությունը։ Եզրափակչում իրար դեմ մրցեցին Չեմպիոնների լիգայի հաղթող «Լիվերպուլնր» ու Լիբերտադորեսի գավաթակիր «Ֆլամենգոն»։

Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ «Լիվերպուլի» առավելությամբ, սակայն հանդիմպան հիմնական ժամանակում Յուրգեն Կլոպի սաներին այդպես էլ չհաջողվեց գրավել Դիեգո Ալվեսի պաշտպանած դարպասը, քանի որ դարպասապահը մի քանի անգամ իր թիմին փրկեց վերահաս գոլից։

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Առաջին լրացուցիչ ժամանակի միջնամասում այնուամենայնիվ եվրոպացիներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ 99-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինոն։ Հանդիպման մնացած ժամանակատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։

Այպիսով, «Լիվերպուլը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն։ Անգլիական ակումբը 2005 թվակնաին արդեն հանդես եկել էր այս մրցաշարի եզրափակչում, սակայն այն ժամանակ չեմպիոն դարձավ բրազիլական «Սան Պուլոն»։ Յուրգեն Կլոպի սաները 2019 թվականին նվաճեցին իրենց երրորդ տիտղոսը․ հունիսին նրանք դարձել էին Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ օգոստոսին՝ Եվրոպայի սուպերգավաթակիր։

Նշենք նաև, երրորդ տեղի խաղում մեքսիկական «Մոնտերեյը» 11 մետրանոց հարվածներով առավելության հասավ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլյալի» նկատմամբ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023