Լիվերպուլը կրկին ձախողվում է` պարտվելով Բրենթֆորդին 🎥

Լիվերպուլը կրկին ձախողվում է` պարտվելով Բրենթֆորդին 🎥

02/01/2023 - 23:52

Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «մեղուները» հերթական հիանալի հանդիպումն անցկացրին և 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեցին մերսիսայդյան ակումբի նկատմամբ։

Թոմաս Ֆրանկի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Յոհան Վիսան և Բրայան Մբեումոն, իսկ Իբրահիմա Կոնատեն գրավեց սեփական դարպասը։

«Լիվերպուլի» միակ գոլն էլ խփեց Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։

Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 26 միավոր` բարձրանալով 7-րդ հորիզոնական։

Յուրգեն Կլոպի թիմը, 28 միավորով, 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023