Լեոնարդո․ «Չենք պատրաստվում Նեյմարին ու Մբապեին խնդրել, որ մնան ՊՍԺ-ում»

Լեոնարդո․ «Չենք պատրաստվում Նեյմարին ու Մբապեին խնդրել, որ մնան ՊՍԺ-ում»

18/01/2021 - 23:52

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է ակումբի աստղային ֆուտբոլիստներ Նեյմարի և Կիլիան Մբապեի ապագայի մասին․

«Հուսով եմ՝ Կիլիան Մբապեն ու Նեյմարը համոզված են այն հարցում, որ ՊՍԺ-ն հիանալի տեղ է ամբիցիոզ և ուժեղ խաղացողի համար։ Մեզ պարզապես պետք է հավասարակշռություն գտնենք նրանց ցանկությունների, պահանջների և մեր սպասելիքների ու միջոցների միջև, սակայն մենք չենք պատրաստվում նրանց խնդրել, որ մնան ակումբում։

Նրանք, ովքեր ցանկանում են մնալ ակումբում, կմնան։ Մենք հաճախ ենք կապի մեջ լինում, և ես նրանց ապագայի վերաբերյալ լավ կանխազգացում ունեմ»,- նշել է Լեոնարդոն, ում խոսքերը մեջբերում է France Football-ը։

Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ «Փարիզի» հետ ուժի մեջ են մինչև 2022 թվականը, և կան բազմաթիվ խոսացկություններ, որ Նեյմարը վերադառնալու է «Բարսելոնա», իսկ Կիլիան Մբապեն տեղափոխվելու է «Ռեալ»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023