Լեհական ակումբի երկրպագուները հակաուկրաինական պաստառներ են պարզել 📸

Լեհական ակումբի երկրպագուները հակաուկրաինական պաստառներ են պարզել 📸

30/07/2023 - 19:28

Լեհական Էկստրակլասայի 2-րդ տուրի շրջանակում «Շլյոնսկ Վրոցլավը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Զագլեմբեին»:

Այդ հանդիպումը հասարակության և ԶԼՄ-ների շրջանակում լայն քննարկումների առիթ է դարձել:

Բանն այն է, որ «Շլյոնսկի» երկրպագուները հակաուկրաինական պաստառներ են պարզել:

Տրիբունաներից մեկում մի խումբ երկրպագուներ մի քանի պաստառ են պարզել, որոնց վրա միևնույն բանն է գրված եղել՝ «Դադարեցրե՛ք Լեհաստանի ուկրաինացումը»:

Բացի դրանից, Վրոցլավ քաղաքը ներկայացնող ակումբի երկրպագուները նաև մեծ պաստառ են պարզել, որի վրա գրված է եղել հետևյալը.

«Ուկրաինացիները Վոլինում սպանել են երեխաների» և «Վոլինի 80 տարվա ամոթալի լռությունը»:

Նշենք, որ «Շլյոնսկի» երկրպագուները դեռևս 2022 թ. մարտին են «Դադարեցրե՛ք Լեհաստանի ուկրաինացումը» գրությամբ պաստառ պարզել:

2023 թ. մարտին էլ ակումբը տուգանվել է 15000 զլոտիով (խմբ.՝ 3400 եվրո)՝ «Սա մեր կոնֆլիկտը չէ» գրությամբ պաստառ պարզելու համար:

Վերջում ավելացնենք, որ 1943 թ. մարտ-հուլիս ամիսներին, այսպես կոչված, Ուկրաինական ապստամբական բանակի կողմից Վոլին քաղաքում սպանվել է մոտ 50-60 հազար լեհ:

Վոլինյան ողբերգությունը համարվում է լեհ-ուկրաինական համակարտության ամենաարյունալի դրվագը: Լեհաստանի ազգային ասամբլեայի ստորին պալատ՝ Սեյմը, Վոլինում տեղի ունեցածը որակել է որպես ցեղասպանություն:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023