Լապորտան` Սուպերլիգայի մասին. «Ցանկանում ենք փրկել եվրոպական ֆուտբոլը»

Լապորտան` Սուպերլիգայի մասին. «Ցանկանում ենք փրկել եվրոպական ֆուտբոլը»

02/04/2022 - 15:53

«Բարսելոնայի» նախագահ ժոան Լապորտան խոսել է Սուպերլիգայի նպատակի մասին.

«Մենք Ֆլորենտի Պերեսի հետ շարունակում ենք զարգացնել և առաջ տանել Սուպերլիգայի գաղափարը։

Մենք ցանկանում ենք փրկել եվրոպական ֆուտբոլը։ Ակնհայտ է, որ պետք է նախագիծը տեղավորենք եվրոպական ֆուտբոլի շրջանակում` առանց ներքին առաջնություններին վնասելու։ Դրանք մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն։

Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի եվրոպական ֆուտբոլը հայտնվի Եվրամիությունից դուրս գտնվող պետությունների ձեռքում։

Ակնհայտ է, որ ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին» փող տպող մեքենա ունեն, և մենք պայքարում ենք դրա դեմ։

Սուպերլիգայի գաղափարին ոչ միայն աջակցում են «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդն» ու «Յուվենտուսը», այլև այն ակումբները, որոնք պահպանում են լռություն»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023