Իտալիայի գավաթ. Ռոման ծանր պայքարում comeback արեց Կրեմոնեզեի դեմ խաղում 🎥

Իտալիայի գավաթ. Ռոման ծանր պայքարում comeback արեց Կրեմոնեզեի դեմ խաղում 🎥

04/01/2024 - 12:39

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Բ Սերիան ներկայացնող «Կրեմոնեզեի» դեմ։

Առաջին խաղակեսից հետո բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի հյուրերն, օգտագործելով սակավաթիվ գոլային պահերից մեկը, հաղթում էին 1:0 հաշվով. 37-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանկ Չաջութը։

Երկրորդ կեսում «գայլերը», ունենալով խաղային լուրջ առավելություն, երկար ժամանակ չէին կարողանում խփել պատասխան գոլը։

Այդուհանդերձ, հանդիպման վերջնամասում Ժոզե Մոուրինիոյի թիմը կարողացավ ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակ կորզել։

Նախ 77-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ռոմելու Լուկակուն, ապա 85-րդ րոպեին Պաուլո Դիբալան դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու ապահովեց «ջալոռոսիների» comeback-ը։

Այսպիսով, «Ռոման» հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Լացիոյի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023