Իտալացի մասնագետը երրորդ անգամ գլխավորեց Սալերնիտանան

Իտալացի մասնագետը երրորդ անգամ գլխավորեց Սալերնիտանան

19/03/2024 - 17:14

Ստեֆանո Կոլանտուոնոն նշանակվել է իտալական Ա սերիայի հետնապահ «Սալերնիտանայի» նոր գլխավոր, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

61-ամյա մասնագետը Սալերնոն ներկայացնող ակումբի ղեկին փոխարինել է Ֆաբիո Լիվերանիին, որը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 37 օր։

«Սալերնիտանան» Լիվերանիի գլխավորությամբ անցկացրել է 5 հանդիպում, չի տարել ոչ մի հաղթանակ` կրելով 4 պարտություն։

Նշենք, որ Կոլանտուոնոն արդեն երրորդ անգամ է ստանձնում «Սալերնիտանայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Իտալալացի մասնագետն ավելի վաղ ակումբը մարզել է 2017-18 թթ. և 2021 թ. հոկտեմբերից 2022 թ. փետրվար։

Հավելենք, որ 2023/24 մրցաշրջանում Կալանտուոնոն դարձել է «Սասուոլոյի» արդեն չորրորդ մարզիչը։ Բացի Լիվերանիից, ակումբը մարզել են նաև Պաուլո Սոուզան և Ֆիլիպիո Ինձզագին։

Ավելացնենք, որ «Սալերնիտանան» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 խաղում վաստակել է ընդամենը 13 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 20-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023