Իսպանիան անկասելի է. «ֆուրիա ռոխան» գերխոշոր հաշվով հաղթեց Կիպրոսին🎥

Իսպանիան անկասելի է. «ֆուրիա ռոխան» գերխոշոր հաշվով հաղթեց Կիպրոսին🎥

13/09/2023 - 00:54

Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Իսպանիայի հավաքականը A խմբի շրջանակում Գրանադայում մրցեց Կիպրոսի ընտրանու դեմ

«Ֆուրիա ռոխան» հանդիպման ողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։

Լուիս դե լա Ֆուենտեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ֆերրան Տորեսը, մեկական գոլ էլ խփեցին Գավին, Միկել Մերինոն, Խոսելուն ու Ալեքս Բայենան։

A խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Նորվեգիա 2:1 Վրաստան

Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Շոտլանդիա – 15 միավոր
  2. Իսպանիա (անցկացրած 4 խաղ) – 9 միավոր
  3. Նորվեգիա – 7 միավոր
  4. Վրաստան – 4 միավոր
  5. Կիպրոս – 0 միավոր
# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023