Իկարդի. Կասկածում եմ, թե ինձ հավաքական չեն հրավիրում Մեսսիի խորհրդով

Իկարդի. Կասկածում եմ, թե ինձ հավաքական չեն հրավիրում Մեսսիի խորհրդով

23/09/2019 - 11:05

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին անդրադարձել է Արգենտինայի հավաքական չհրավիրվելու փաստին: Միջազգային մամուլում շատ են տեղեկություններն այն մասին, որ Մաուրոն հավաքական չի հրավիրվում, քանի որ այդպես է ցանկանում Մեսսին:

Փարիզյան թիմի հարձակվողն ասել է հետևյալը. «Մեսսիի հետ խաղացել եմ, գիտեմ նրան դեռ տարիներ առաջ, երբ «Բարսելոնայի» ակադեմիայում էի:

Լավ եմ ճանաչում Լեոյին և շատ եմ կասկածում, թե այդ խոսակցություններն իրական են և ինձ հավաքական չեն հրավիրում նրա խորհրդով: Ես գնահատում եմ Մեսսիին»,- Իկարդիի խոսքն է մեջբերել Football Italia-ն:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023