Ո՞վ է լինելու Բարսայի գլխավոր մարզիչը, եթե Լապորտան հաղթի նախագահական ընտրություններում
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան նշել է, թե ում է պատրաստվում գլխավոր մարզիչ նշանակել, եթե ընտրվի նախագահի պաշտոնում։
Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, Լապորտան ընտրվելու դեպքում գլխավոր մարզչի պաշտոնում պատրաստվում է նշակել «Արսենալի» ներկայիս գլխավոր մարզիչ Միկել Արտետային։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լապորտան 38-ամյա բասկ մասնագետին դիտարկում է որպես Ռոնալդ Կումանի ամենահավանական փոխարինող։
Միկել Արտետան «Բարսելոնայի» սան և 1997-2001 թթ․ եղել է ակումբի համակարգում։ Արտետան առավել հայտնի է «Ռեյնջերսում», «Էվերտոնում» և «Արսենալում» ունեցած իր մրցելույթներով։
Ինչ վերաբերում է մարզչական գործունեությանը, ապա Արտետան 2016-2019 թթ․ «Մանչեսթեր Սիթիում» եղել է Պեպ Գվարիդոլայի առաջին օգնականը, ինչից հետո 19 թվականի դեկտեմբերին նշանակվեց «Արսենալի» գլխավոր մարզիչ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները նախատեսված են անցկացնել 2021 թվականի մարտի 7-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Միկել Արտետա