Ժեզուսի բենեֆիսը. Արսենալը գերգոլառատ խաղում հաղթեց Նյուրնբերգին🎥

Ժեզուսի բենեֆիսը. Արսենալը գերգոլառատ խաղում հաղթեց Նյուրնբերգին🎥

08/07/2022 - 22:24

«Արսենալն» սկսել է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգի» դեմ։

Առաջին կեսից հետո բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ «Նյուրնբերգը» հաղթում էր 2:0 հաշվով։

Այդուհանդերձ, ընդմիջմանը «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մի շարք փոխարինումներ կատարեց, որոնք բեկեցին հանդիպման ընթացքը։

63-րդ րոպեի դրությամբ լոնդոնյան ակումբը հաղթում էր 4:2 հաշվով։

Հանդիպման վերջնամասում էլ կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Արդյունքում, Արտետայի սաները հաղթեցի 5:3 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ «զինագործների» նորեկ Բագրիել Ժեզուսը, ով երկրորդ կեսում փոխարինման մտնելուց հետո երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը։

«Արսենալի» կազմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոհամեդ Էլ-Նենին, իսկ «Նյուրնբերգի» Քրիստոֆեր Շինդլերն ու Թիմ Հանվերկերը գրավեցին սեփական դարպասը։

Գերմանական ակումբի գոլերն էլ խփեցին Յոհաննես Գայսը, Կվադվո Դուան ու Լուկաս Շլայմերը։

Հավելենք, որ «Արսենալը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 17-ին ու ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում կմրցի «Էվերտոնի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023