Էրլինգ Հոլանդը կրկնեց Էնդի Քոուլի ու Ալան Շիրերի անհավանական ռեկորդը

Էրլինգ Հոլանդը կրկնեց Էնդի Քոուլի ու Ալան Շիրերի անհավանական ռեկորդը

30/04/2023 - 23:18

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։

«Քաղաքաբնակների» կազմից հերթական գոլը խփեց Էրլինգ Հոլանդը` 3-րդ րոպեին բացելով հաշիվը։

Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 34 գոլ` կրկնելով Էնդի Քոուլի (1993/94 մրցաշրջան, «Նյուքասլ») և Ալան Շիրերի (1994/95, «Բլեքբեռն») անհավանական ռեկորդը։

Քոուլն ու Շիրերը դեռևս միակ ֆուտբոլիստներն էին, ովքեր Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում խփել էին 34 գոլ։

Հատկանշական է, որ այդ ժամանակ Պրեմիեր լիգայում ակումբները մրցաշրջանի ընթացքում անցկացնում էին 42-ական հանդիպում։

38 հանդիպումների դարաշրջանի ռեկորդն արդեն պատկանում է Հոլանդին, ով վերջերս շրջանցեց Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ»)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023