Էլ կլասիկոյի պատմության լավագույն ռմբարկուները

Էլ կլասիկոյի պատմության լավագույն ռմբարկուները

24/10/2020 - 16:09

Հոկտեմբերի 24-ին իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում կկայանա հերթական Էլ կլասիկոն․ «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18։00-ին, որը ցուցադրվելու է «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերով։

Այս դիմակայությունը կողմերի միջև դառնալու է 276-րդը (խմբ․՝ ընկերական հանդիպումները ներառյալ)։ Կողմերը միմյանց միջև անցկացրել են 244 պաշտոնական հանդիպում՝ տանելով 96-ական հաղթանակ, իսկ ևս 52 հանդիպում գրանցվել է ոչ-ոքի արդյունքով։ «Ռեալի» ակտիվում կա 405 գոլ, իսկ «Բարսելոնայի»՝ 399։ Եթե գումարենք նաև ընկերական խաղերը, ապա կստանանք հետևյալ պատկերը․ 275 հանդիպում, «Բարսելոնա»՝ 114 հաղթանակ, «Ռեալ»՝ 99, ոչ-ոքի՝ 61։ 482։446 գոլային տարբերությամբ էլ առավելություն ունի կատալոնական ակումբը։

Այժմ կներկայացնենք Էլ կլասիկոների պատմության լավագույն ռմբարկուներին․

1․ Լեո Մեսսի («Բարսելոնա») – 43 հանդիպում, 26 գոլ

2․ Ալֆրեդո դի Ստեֆանո («Ռեալ Մադրիդ) – 30 հանդիպում, 18 գոլ

3․ Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ») – 30 հանդիպում – 18 գոլ

4․ Ռաուլ («Ռեալ Մադրիդ») – 37 հանդիպում – 15 գոլ

5․ Ֆերենց Պուշկաշ («Ռեալ Մադրիդ») – 18 հանդիպում, 14 գոլ

6․Սեզար Ռոդրիգես («Բարսելոնա») – 28 խաղ, 14 գոլ

7․ Պակո Խենտո («Ռեալ Մադրիդ») – 42 հանդիպում, 14 գոլ

8․ Կառլոս Սանտիլյանա («Ռեալ Մադրիդ») – 35 հանդիպում, 12 գոլ

9․ Լուիս Սուարես («Բարսելոնա») – 15 հանդիպում, 11 գոլ

10․ Խոսե Սամիտյեր («Բարսելոնա»/ «Ռեալ Մադրիդ») – 8 հանդիպում, 10 գոլ

Գործող ֆուտբոլիստներից միայն Լեո Մեսսին, Լուիս Սուարեսը և Կրիշտիանու Ռոնալդուն են, որ ընգրկված են լավագույն ռմբարկուների ցանկում, սակայն վերջին երկուսն արդեն հեռացել են իրենց ակուբներից և այլս չեն մասնակցելու պատմական հանդպմանը։

Միակ ֆուտբոլիստը, ով, հանդես գալու երկու ակումբներում էլ, տեղ է գտել լավագույն ռմբարկուների շրջանակում, Խոսե Սամիտյերն է։ Սամիտյերը 1919-1932 թվականներին հանդես է եկել կատալոնական ակումբի կազմում, իսկ 1932-34 թթ․՝ «արքայական» ակումբի։

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023