Զլատան. «Չի կարելի մարդկանց ստիպել պատվաստվել միայն այն բանի համար, որ նրանք աշխատեն»

Զլատան. «Չի կարելի մարդկանց ստիպել պատվաստվել միայն այն բանի համար, որ նրանք աշխատեն»

24/01/2022 - 14:01

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է աշխարհահռչակ թենիսիստ Նովակ Ջոկովիչի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ով կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու հետևանքով չկարողացավ մասնակցել թենիսի Մեծ սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնությանը։

«Այն մարդիկ, ովքեր պատվասվում են, հավատում են դրա գաղափարին և կարծում են, որ այն արդյունավետ է հիվանդության դեմ։

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը, սակայն չի կարելի մարդկանց ստիպել պատվաստվել միայն այն բանի հանար, որպեսզի նրանք կարողանան գնալ աշխատանքի։

Ես պատվաստվել եմ, քանի որ կարծում եմ, որ այն ինձ պաշտպանում է հիվանդությունից, այլ ոչ թե այն պատճառով, որ ֆուտբոլ խաղալու հնարավորություն ունենամ, և դրանք տարբեր բաներ են»,- շվեդ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը։

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը թենիսի ATP վարկանշային աղյուսակի առաջատարն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023