Զլատանի գոլը ճանաչվել է ՄԼՍ-ի պատմության բոլոր ժամանակերի լավագույն գոլ🎥

Զլատանի գոլը ճանաչվել է ՄԼՍ-ի պատմության բոլոր ժամանակերի լավագույն գոլ🎥

18/12/2020 - 13:00

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի` «Լոս Անջելես Գալաքսիի» կազմում «Լոս Անջելեսին» 35 մետրից խփած գոլը ճանաչվել է ՄԼՍ-ի պատմության բոլոր ժամանակների լավագույն գոլ։ Այդ մասին տեղեկանցում է ՄԼՍ-ի պաշտոնական կայքը։

Քվեարկության դրված 25 գոլերից Զլատանի գլուխգործոցը հավաքել է ընդհանուր ձայների 12,21%-ը։ Երկրորդ հորիզոնականում Օբաֆեմի Մարտինսի գոլն է (10,55%), իսկ լավագույն եռյակը 9,59%-ով եզրափակում է Դարլինգթոն Նագբեի գնդակը։

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը «Լոս Անջելես Գալաքսիի» կազմում հանդես է եկել 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի դեկտեմբերի։ Ամերիկյան ակումբի մարզաշապիով Իբրահիմովիչն անցկացրել է 58 հանդիպում՝ դառնալով 53 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023