Զլատանը խախտել է Շվեդիայի բժշկական կանոնակարգը

Զլատանը խախտել է Շվեդիայի բժշկական կանոնակարգը

15/06/2020 - 20:18

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ներկայումս գտնվում է Շվեդիայում, խախտել է երկրում գործող բժշկակական կանոնակարգը, որը սահմանվել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ Այդ մասին տեղեկացնում է Aftonbladet-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իբրահիմովիչը մտել է «Համարբյու» ակումբ հանդերձարան, որտեղ թույլատրվել են միայն ակումբի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը։ Ֆուտբոլիստը մտել է հանդերձարան, որպեսզի շնորհավորի ֆուտբոլիստներին և մարզիչներին Շվեդիայի մեկնարկած առաջնության 1-ին տուրի շրջանակում կայացած հաղթանակի կապակցությամբ։ «Համարբյուն» 2։0 հաշվով առավելության է հասել «Էստերսունդի» նկատմամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իբրահիմովիչը կոնֆլիկտ ունի «Միլանի» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի հետ, և ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումից։ Նշվում էր, որ ամենահավանական թեկնածուն, որտեղ կշարունակի Իբրահիմովիչը կարիերան, «Համարբյուն» է։ Իբրահիմովիչը համարվում է այդ ակումբի բաժնետերերից մեկը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023