Զիդանը  Բենզեմային  համարում է Ֆրանսիայի բոլոր ժամանակների լավագույն հարձակվող

Զիդանը Բենզեմային համարում է Ֆրանսիայի բոլոր ժամանակների լավագույն հարձակվող

16/12/2020 - 11:34

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի 13-րդ տուրի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղից հետո պատասխանել է այն հարցին, թե կարելի է արդյոք Կարիմ Բենզեմային համարել Ֆրանսիայի բոլոր ժամանակների լավագույն հարձակվող, թե ոչ։

«Իմ կարծիքով՝ այո։ Կարիմն իր խաղով ապացուցում է դա։ Երկար ժամանակ է՝ նա խաղում է «Ռեալում», մասնակցել է ավելի քան 500 խաղի և խփել բազմաթիվ գոլեր։ Նրա վիճակագրությունը խոսում է իր փոխարեն։ Ըստ իս՝ նա լավագույնն է, և դա ակնհայտ է»,- նշել է ֆրանսիացի մարզիչը։

«Կարիմը հիմա ավելի բազմակողմանի ֆուտբոլ է խաղում։ Նա միայն առաջ քաշված հարձակվող չէ․ նա չի մտածում միմիայն գոլ խփելու մասին։ Դրա համար էլ ես նրան սիրում եմ»,- եզրափակել է իր խոսքը Զիդանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ վերոնշյալ՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում Բենզեման դուբլ է գրանցել իր օգտին:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023