Երևանի Լոկոմոտիվը նոր գլխավոր մարզիչ ունի

Երևանի Լոկոմոտիվը նոր գլխավոր մարզիչ ունի

14/07/2019 - 14:43

Սերգեյ Լիտովչենկոն նշանակվել է Երևանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

40-ամյա ուկրաինացի մասնագետը մարզել է Կիևի «Արսենալը» և կարողացել է «Արսենալին» Ուկրաինայի Առաջին խմբից դուրս բերել Բարձրագույն խումբ (2015-2018 թ.)։

Սերգեյ Լիտովչենկոյի վերջին ակումբը եղել է Բելառուսի Բարձրագույն խումբը ներկայացնող «Դնեպրը»։

«Լոկոմոտիվում» Լիտովչենկոյին կօգնեն Վիտալի Ռոզգոն և Տիգրան Գսպեյանը։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023