Եվրո-2024. Շոտլանդիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Եվրո-2024. Շոտլանդիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

22/05/2024 - 18:19

Շոտլանդիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է Եվրո-2024-ի ընդլայնված հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկը։

Շոտլանդացիների գլխավոր մարզիչ Սթիվ Կլարկը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Զանդեր Կլարկ, Քրեյգ Գորդոն (երկուսն էլ` «Հարթս»), Անգուս Գան («Նորվիչ», Անգլիա), Լիամ Կելի («Մոթերվել»)

Պաշտպաններ – Լիամ Կուպեր («Լիդս», Անգլիա), Գրանտ Հենլի («Նորվիչ»), Ջեք Հենդրի («Ալ Էթիֆաք», Սաուդյան Արաբիա), Սքոթ Մաքենա («Կոպենհագեն», Դանիա), Ռոս Մաքռորի («Բրիսթոլ Սիթի», Անգլիա), Ռայան Պորտեուս («Վոթֆորդ», Անգլիա), Էնթոնի Ռալսթոն, Գրեգ Թեյլոր (երկուսն էլ` «Սելթիկ»), Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ», Անգլիա), Ջոն Սութար («Ռեյնջերս»), Կիրան Թիրնի («Ռեալ Սոսիեդադ», Իսպանիա)

Կիսապաշտպաններ – Ստյուարտ Արմստրոնգ («Սաութհեմփթոն», Անգլիա), Ռայան Քրիսթի («Բորնմութ», Անգլիա), Բիլի Գիլմուր («Բրայթոն», Անգլիա), Ռայան Ջեք («Ռեյնջերս»), Ջոն Մաքգին («Ասթոն Վիլա», Անգլիա), Կալում Մաքգրեգոր («Սելթիկ»), Կենի Մաքլին («Նորվիչ»), Սքոթ Մաքթոմինեյ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)

Հարձակվողներ – Չե Ադամս («Սաութհեմփթոն»), Բեն Դոակ («Լիվերպուլ»), Լինդոն Դայքս (ՔՊՌ, Անգլիա), Ջեյմս Ֆորեսթ («Սելթիկ»), Լոուրենս Շենքլենդ («Հարթս»)

Հավելենք, որ շոտլանդացիները Եվրոպայի առաջնությունում ընդգրկված են A խմբում և մրցելու են տանտերերի` Գերմանիայի, ինչպես նաև Հունգարիայի ու Շվեյցարիայի թիմերի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023