Ել. Ալաշկերտն իմացել է, թե որ զույգի պարտվողի դեմ է խաղալու, եթե հաղթի Կայրաթին

Ել. Ալաշկերտն իմացել է, թե որ զույգի պարտվողի դեմ է խաղալու, եթե հաղթի Կայրաթին

02/08/2021 - 16:41

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱպաշտոնական կայքը, օգոստոսի 2-ին կայացել է Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունաներով պարզ է դարձել նաև, որ եթե որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտը» հաղթահարի «Կայրաթի» արգելքը, ապա փլեյ-օֆֆ փուլում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում միմյանց դեմ մրցող «Ռեյնջերս» – «Մալմյո» զույգի պարտվողի դեմ։

Հավելենք, որ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կայանալու են օգոստոսի 5-ին, իպատասխանները` 12-ին, իսկ փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները` ամսի 19-ին, պատասխանները` 26-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023