Դրամա Զագրեբում. Դինամոն լրացուցիչ ժամանակում հաղթեց Բուդե Գլիմտին`  նվաճելով ՉԼ խմբային փուլի ուղեգիր🎥

Դրամա Զագրեբում. Դինամոն լրացուցիչ ժամանակում հաղթեց Բուդե Գլիմտին` նվաճելով ՉԼ խմբային փուլի ուղեգիր🎥

25/08/2022 - 02:07

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Դինամո Զագրեբը»` «Մաքսիմիր» մարզադաշտում, մրցեց նորվեգական «Բուդե Գլիմտի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բուդե Գլիմտը» հաղթել էր 1:0 հաշվով։

Ինւ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա դրա հենց մեկնարկում` արդեն 4-րդ րոպեին, խորվաթական ակումբը հավասարեցրեց ընդհանուր դիմակայության հաշիվը. աչքի ընկավ Միսլավ Օրշիչը։

Խփած գոլից հետո էլ Անտե Չաչիչի թիմն ուներ խաղային առավելություն և նախքան ընդմիջման գնալը ևս մեկ գնդակ ուղարկեց Նորվեգիայի Բուդե քաղաքը ներկայացնող ակումբի դարպասը. 35-րդ րոպեին շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Բրունո Պետկովիչը։

Կողմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսում հակառակ պատկերն էր. հյուրերն ամբողջությամբ տիրել էին նախաձեռնությանն ու փորձում էին հետ բերել կորցրածը։

Ժամանակ առ ժամանակ Կյետիլ Կնուդսենի սաները գրոհների տեղատարափ էին իրականացնում Դոմինիկ Լիվակովիչի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

Նման գրոհներից մեկի ժամանակ էլ «Բուդե Գլիմտը» 70-րդ րոպեին Ալբերտ Գրյոնբեկի ձեռնարկած հիանալի անցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը։

Հանդիպման հիմնական ժամանակում «Դինամոն» հաղթեց 2:1, սակայն, քանի որ, ընդհանուր դիմակայութնունում դեռևս գրանցվում էր 2:2 հաշկվը, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում կողմերը ցուցաբերում էին զգաշովորություն և չէին փորձում ռիսկի դիմել, և երբ թվում էր` խաղը կավարտվի 2:1 հաշվով, ու ակումբները հաղթողին պարզելու համար կիրացնեն հետխաղյա 11-մետրանոցներ, «Բուդե Գլիմտի» խաղում ինչ-որ բան կոտրվեց և քանդվեց, ինչի հետևանքով պաշտպանությում առաջացան բացեր, ինչից էլ օգտվեցին «Դինամոյի» ֆուտբոլիստները և 117-րդ ու 120-րդ րոպեներին երկու գնդակ ուղարկեցին Նիկիտա Հայկինի պաշտպանած դարպասը, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեղին Յոսպիպ Դրմիչն ու Պետար Բոչկայը։

Այսպիսով, խորվաթական ակումբն այս խաղում հաղթեց 4:1, իսկ ընդանուր դիմակայությունում` 4:2 հաշվով` նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Հավելենք, որ «Բուդե Գլիմտն» էլ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խմբային փուլում, որին մասնակցելու է առաջին անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023