Կոստան պայմանագիր է համաձայնեցրել պորտուգալական ակումբի հետ
«Ատլետիկո Մադրիդի» և «Չելսիի» նախկին հարձակվող Դիեգո Կոստա ն, ով այս պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի պորտուգալական «Բենֆիկայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, բրազիլական արմատներով իպանացի ֆուտբոլիստն արդեն սկզբունքային համաձայնություն է տվել «արծիվների» ղեկավարությանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բենֆիկան» 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։ Բացի աշխատավարձից, ակումբը Կոստային պատրաստ է վճարել ևս 3 մլն եվրո՝ այլ ակումբի հետ պայմանագիր չկնքելու համար։
Սույն թվականի փետրվարին Sky Sports-ը տեղեկություն տարածեց, որ Կոստան մոտ է իր մանկության սիրելի ակումբ՝ «Պալմեյրաս» տեղափոխվելուն, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։
Հիշեցնենք, որ Դիեգո Կոստա ն «Ատլետիկո Մադրիդից» հեռացել է 2020 թվականի դեկտեմբերի վերջին։ Կողմերը, Կոստայի անձնական խնդիրների պատճառով, երկկող համաձայնությամբ խզեցին գործող պայմանագիրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, բենֆիկա, Դիեգո Կոստա, Չելսի, Պալմեյրաս, տրանսֆերներ