Արսենալը գոհ է իր պաշտպանի խաղից․ շուտով նրան նոր պայմանագիր կառաջարկվի
Ինչպես տեղեկացնում է The Independent պարբերականը, «Արսենալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսի հետ ։
Հաղորդվում է, որ բրազիլացու ցուցադրած խաղից գոհ է անձամբ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան, ով կարծում է, որ 33-ամյա ֆուտբոլիստն առանցքային դեր ունի թիմում։
Արտետան կարծում է, որ Լուիսն իր դրական ազդեցությունն ունի երիտասարդ սերնդի որպես ֆուտբոլիստ կայացման հարցում։
Հավվելենք, որ բրազիլացի պաշտպանի և «զինագործների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Դավիդ Լուիսը բոլոր խաղերի հաշվարկով «զինագործների» կազմում մասնակցել է 19 հանդիպման և 1 անգամ դարձել է գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Դավիդ Լուիս, Միկել Արտետա, Պրեմիեր-լիգա