Գրիզմանի ապագան մշուշոտ է Բարսայում։

Գրիզմանի ապագան մշուշոտ է Բարսայում։

06/10/2019 - 12:59

Օրեր առաջ կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել էր, որ դժվարություններ ունի թիմին հարմարվելու հարցում, քանի որ Մեսսիի հետ այդքան էլ շատ չի շփվում։

Այս հայտարարությունը նրա` թիմից հեռանալու մասին նոր խոսակցությունների առիթ դարձավ։

Ինչպես տեղեկացնում է Le10Sport-ը, Գրիզմանը կարող է դառնալ Նեյմարի տրանսֆերի մի մասը և դառնալ ՊՍԺ-ի խաղացող։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բրազիլացու տրանսֆերն այդպես էլ չկայացավ, սակայն կատալոնական ակումբի ղեկավարները մտադիր են գործարքին վերադառնալ եկող ձմռանը։

Գրիզմանն ընթացիկ մրցաշրաջանում 9 խաղում դարձել է 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023