Գրիգորյան. «Սպերցյանը Գավիից և Պեդրիից վատը չէ»

Գրիգորյան. «Սպերցյանը Գավիից և Պեդրիից վատը չէ»

28/10/2023 - 00:19

«Ուրարտուի» և «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։

Թվում է, թե եվրոպական որևէ ակումբը չտեղափոխվելը հոգեբանական ազդեցություն է ունեցել Սպերցյանի վրա, ինչի պատճառով նրա ելույթներն այժմ անկում են ապրել։ Համաձա՞յն եք։

– Ես Համաձայն եմ, որ Սպերցյանը նախորդ մրցաշրջանում անհավանական մարզավիճակում էր։

Ես երբեմն Okko-ով մեկնաբանում եմ իսպանական Լա լիգայի հանդիպումները և հաճախ վերլուծում եմ «Բարսելոնայի» խաղը։ Երբ նայում էի «8» համարի և ինսայդի դիրքերը, որտեղ խաղում են Գավին և Պեդրին, ինձ մոտ միտք ծագեց. «Գրողը տանի։ Սպերցյանը, ում համար այդ դիրքերը նույնպես հոգեհարազատ են, նրանցից վատը չէ»։ Նա, միանշանակ, Գավիից և Պեդրիից վատը չէ։

Այդուհանդերձ, Սպերցյանի խաղը, հավանաբար, նախորդ մրցաշրջանի համեմատ, մի փոքր անկպում է ապրել։

Այժմ Էդուարդը Հայաստանի հավաքականի առաջատարներից է և եվրոպական ասպարեզում հզոր հավաքականների դեմ խաղալու փորձ ունի, և հետագա զարգացման համար այդ փաստը պետք է կարևոր գործոն հանդիսանա։

Հնարավո՞ր է նրա տեղափոխությունը Եվրոպա։

– Ես անչափ ուշադիր նայել եմ Սպերցյանի` «Коммент.Шоу» նախագծի շրջանակում տված հարցազրույցին։ Ի՞նչ նշանակություն ունի Սպերցյանի համար «Կրասնոդարը»։ Այն նրա տունն է, ընտանիքը և նույնիսկ ավելին։ Հասկանում եմ, թե նա ինչ զգացմունքներ ունի ակումբի հանդեպ։

Այսօր «Կրասնոդարը» չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկն է, և ես չեմ կարծում, որ նման իրավիճակում պետք է հեռանալ։

Ըստ իս` այժմ պետք է բոլոր ուժերը ներդնել` «Կրասնոդարի» հետ չեմպիոն դառնալու համար։

Եթե խոսքը ամռան մասին է, ապա, իհարկե, կցանկանայի Սպերցյանին տեսնել եվրոպական որևէ թոփ ակումբի կազմում, որպեսզի կարողանա շարունակել իր զարգացումը։

Հավելենք, որ Ալեքսանդր Գրիգորյանի վերջին աշխատանքը եղել է Կրասնոդար քաղաքի մեկ այլ ակումբի` «Կուբանի» ղեկին, որը մարզել է 2023 թ. մայիսից սեպտեմբեր ամիսներին։ «Կուբանը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում` Ազգային լիգայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023