Գվարդիոլան՝ Սատնիագո Բերնաբեու մարզադաշտում ամենաշատ հաղթանակ տարած մարզիչ

Գվարդիոլան՝ Սատնիագո Բերնաբեու մարզադաշտում ամենաշատ հաղթանակ տարած մարզիչ

27/02/2020 - 13:08

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ, «Մանչեսթեր Սիթին» 1։2 հաշվով հաղթելով «Ռեալին», Պեպ Գվարդիոլան մի շարք ռեկորդներ է գրանցել։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, այդ հաղթանակի շնորհիվ 49-ամյա մասնագետը դարձել է նաև «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ամենաշատ հաղթանակներ տարած մարզիչը։ Այս հաղթանակը Գվարդիոլայի 6-րդ հաղթանակն էր «Ռեալի» դաշտում։

«Բարսելոնայի» ղեկին իսպանացի մասնագետը հյուրընկալվելիս տարել է 5 հաղթանակ։ Գվարդիոլայի թիմերն ընդամենը մեկ անգամ են պարտվել «Ռեալի» մարզադաշտում, երբ 2013/14 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բավարիան» Կարիմ Բենզեմայի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթանակ տարավ։

Վերջին անգամ Գվարդիոլան «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում հաղթանակ տարել էր 8 տարի առաջ, երբ 2012 թվականին «Բարսելոնայի» ղեկին Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման շրջանակում հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։

Ընդհանուր առմամբ Գվարդիոլան բոլոր թիմերի ղեկին «Ռեալի» դեմ խաղերում բոլոր մրցաշարարեի շրջանակում գրանցել է հետևյալ արդյունքը․ 18 խաղ՝ 10 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 4 պարտություն։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023