Գործարքը կայացած է. Ուգո Լյորիսը շուտով նոր ակումբ կունենա

Գործարքը կայացած է. Ուգո Լյորիսը շուտով նոր ակումբ կունենա

29/12/2023 - 22:00

«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելեսի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «խթանները» թույլ են տվել 37-ամյա դարպասապահին փոխել ակումբային գրանցումը։

Ֆրանսիացի դարպասապահը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «1+1» ձևաչափով։

Հավելենք, որ Ուգո Լյորիսը «Տոտենհեմի» կազմում հանդես էր գալիս 2012 թ. օգոստոսից` անցկացրած 444 խաղում 151 անգամ դարպասը պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023