Գործակալ. «Սևիկյանի աչքի առաջ Սպերցյանի օրինակն է, ում Այաքսը չգնեց ՌՊԼ-ից»
Ռուս գործակալ Ալեքսեյ Սաֆոնովը «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի` հունգարական «Ֆերենցվարոշ» տեղափոխության մասին.
– Սևիկյանը «Պարի ՆՆ»-ից տեղափոխվում է «Ֆերենցվարոշ»։ Սերգեյ Յուրանը (խմբ.` «Պարի ՆՆ»-ի գլխավոր մարզիչը) չհասկացավ նրա այդ որոշումը։ Դուք ի՞նչ կասեք։
– Որքան տեղյակ եմ, Սևիկյանի շահերը պաշտպանում է նրա հայրը։ Նաև գրում են, որ նա ներդրել է 300 հազար եվրո, որպեսզի իր որդու գործարքը կայանա։ Կարելի է ասել, որ սա ընտանեկան պատմություն է։ Մեր կողմից այն քննարկելն այնքան էլ ճիշտ չէ։
Այդուհանդերձ, Սևիկյանի աչքի առաջ Սպերցյանի օրինակն է, ում «Այաքսը» չգնեց ՌՊԼ-ից։ Կարծում եմ` եթե Սպերցյանը հանդես գար արտերկրում, նրա տրանսֆերը կկայանար։
– Կարծո՞ւմ եք, որ «Ֆերենցվարոշը» Սպերցյանի համար նույնպես կարո՞ղ է տարանցիկ ակումբ դառնալ։
– Չեմ կարծում, որ ֆուտբոլիստն ու նրա հայրը երազում են ողջ կարիերան Հունգարիայում անցկացնելու մասին։ Այստեղ ավելի կարևոր է քեզ դրսևորելն ու ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելը։
Ներկայիս պայմաններում դա Հունգարիայում ավելի հեշտ է, քան, օրինակ, նույն «Կրասնոդարում», իսկ Սևիկյանի հոր ներդրած 300 հազար եվրոն, ամենայն հավանականությամբ, նա հետ կվերադարձնի իր որդու հետագա տրանսֆերներից։ Ամեն դեպքում, իրավիճակը ես այսպես եմ պատկերացնում։
Ամենակարևորն այն է, որ Էդգարին հարմարվելու համար շատ ժամանակ չի պահանջվի։ Նա ապրել և խաղացել է Իսպանիային, ծանոթ է եվրոպական մտածելակերպին։
Ի դեպ, նա նաև կրստեր եղբայր ունի, ով, ասում են, նրանից ավելի շնորհալի է (խմբ.` խոսքը Էրիկ Սևիկյանի մասին է, ով 21 տարեկան է և հանդես է գալիս Իսպայիայի 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Սիլա» ակումբի կազմում)։
Ընդհանուր առմամբ, սա կարծես ընտանեկան որոշում է եղել։ Նրանք գիտեն` ինչ են ցանկանում, որի համար ներդրել են իրենց սեփական գումարը։ Պետք է միայն հաջողություն մաղթել Սևիկյանին։
Հավելենք, որ, ըստ նախնական տեղեկությունների, «Ֆերենցվարոշը» Էդգար Սևիկյանի գործարքի դիմաց «Պարի ՆՆ»-ին վճարելու է 1,1 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսեյ Սաֆոնով, Այաքս, Էդգար Սևիկյան, Էդուարդ Սպերցյան, Էրիկ Սևիկյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Հունգարիայի Բարձրագույն առաջնություն, Պարի ՆՆ, տրանսֆերներ, ՖԵրենցվարոշ