«Գնա՛ գրողի ծոցը, անառակի որդի». Լուկակուն ու Բարելան վիճել են Սամպդորիայի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Սամպդորիայի» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։
Այդ խաղում «ներաձուրիների» կիսապաշտպան Նիկոլո Բարելայի և կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։
Հանդիպման 40-րդ րոպեին Բարելան ձեռքերով ինչ-որ ժեստ է ցույց տվել բելգիացի հարձակվողին, որը հաճախ է անում։
Ինչպես հայտնում է Football Italia-ն, այդ ժեստն անչափ զայրացրել է Լուկակուին.
«Մի արա դա։ Հերի՛ք է ձեռքերով նման բաներ անես։ Դա վիրավորական է, վերջացրո՛ւ»։
Հավանական է, որ դրանից հետո Բարելան ինչ-որ բան է ասել Լուկակուին, քանի վայրկյաններ անց 29-ամյա հարձակվողը պատասխանել է.
«Գնա՛ գրողի ծոցը, անառակի որդի»։
Միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին դժգոհել է ստեղծված իրավիճակից.
«Դաշտում նման բան է տեղի ունենում, ինչից պետք է խուսափել։ Այդ ամենը տեսնելն ինձ դուր չի գալիս, սակայն նրանք ընդմիջմանը հարթեցին իրավիճակը, քանի որ հիանալի ընկերներ են։
Այդուհանդերձ, ակնհայտ է, որ ես նման բաներ չեմ ցանկանում տեսնել»,- նշել է 46-ամյա մասնագետը։
Հավելենք, որ «Ինտերն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Նիկոլո Բարելա, Ռոմելու-Լուկակու, Սամպդորիա