Գարնաչոյի շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլը լավագույնն է ճանաչվել ԱՊԼ-ի 2023/24 մրցաշրջանում🎥

Գարնաչոյի շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլը լավագույնն է ճանաչվել ԱՊԼ-ի 2023/24 մրցաշրջանում🎥

26/05/2024 - 16:40

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գարնաչոն ստացել է անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն գոլի մրցանակը, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

Արգենտինացի ֆուտբոլիստը 13-րդ տուրում «Էվերթոնի» դեմ կայացած խաղում 3-րդ րոպեին շրջադարձ ֆանտաստիկ հարվածով գրավել էր մրցակցի դարպասը։

19-ամյա եզրային հարձակվողն Անգլիայի ավարտված առաջնությունում 36 խաղում խփել է 7 գոլ, կատարել 4 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023