Գանացի 15-ամյա ֆուտբոլիստի անհավանական անցումն ու գոլը ցնցել է ողջ աշխարհը🎥

Գանացի 15-ամյա ֆուտբոլիստի անհավանական անցումն ու գոլը ցնցել է ողջ աշխարհը🎥

01/10/2021 - 11:07

Օրեր առաջ կայացել է Գանայի երկրորդ դիվիզիոնի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի հանդիպումը, որի շրջանակում մրցել են «Գոլդեն Քիքսն» ու «Մոբայլ Ֆոն Փիփլը»։

Հանդիպման հիմանական ու լրացուցիչ ժամանական ավարտվել են 1:1 հաշվով, իսկ 11-մետրանոցներով հաղթել են «Գոլդեն Քիքսի» ֆուտբոլիստները` նվաճելով Գանայի բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր։

Այդ հանդիպման 82-րդ րոպեին մի գոլ է խփվել, որն իրապես ցնցել է համաշխարհային մամուլն ու ֆուտբոլային հանրության մեծ մասին։

Բանն այն է, որ «Գոլդեն Քիքսի» 15-ամյա ֆուտտբոլիստ Միզակ Ասանտեն հարձակման ձախ եզրով անհավանական անցում է ձեռնարկել ու գոլ խփել` ճանապարահին շրջանցելով 5-6 մրցակցի, այդ թվում նաև` դարպասապահին։

Տվյալ գոլին անդրադարձել է այնպիսի պարբերական, ինչպիսին հեղինակավոր The Guardian-ն է։

Այս գոլի տեսանյութով Twitter-ի իր էջում է կիսվել նաև անգլիացի հանարահայտ նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023