Բրենթֆորդն առաջին անգամ նվաճեց ԱՊԼ-ի ուղեգիր🎥

Բրենթֆորդն առաջին անգամ նվաճեց ԱՊԼ-ի ուղեգիր🎥

29/05/2021 - 21:33

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի ունեցավ անգլիակամ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բրենթֆորդն» ու «Սուոնսին»։

«Բրենթֆորդի» ֆուտբոլիստները հանդիպումը բական ակտիվ մեկնարկեցին և արդեն 20-րդ րոպեին ստացան երկու գնդակի առավելություն։

Նախ 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իվան Թոնին, ապա 20-րդ րոպեին այն կրկնապատկեց Էմիլիանո Մարկոնդենսը։

Հետագայում «Սուոնսիի» ֆուտբոլիստները փորձեցին ինչ-որ կերպ բեկել հանդիպան ելքը, սակայն Սթիվեն Կուպերի սաներին չէր բավանանում դիպությունը, ովքեր ողջ խաղի ընթացքում այդպես էլ չկատարեցին որևէ դիպուկ հարված։

«Բրենթֆորդն» էլ պահպանեց հաղթական հաշիվը՝ հաղթելով 2։0 հաշվով։

Այսպիսով, լոնդոնյան ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր և «Նորվիչի» ու «Վոթֆորդի» հետ հաջորդ մրցաշրջանդում հանդես կգա անգլիական ֆուտբոլային էլիտայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023