Բոկա Խունիորսը 11-մետրանոցներով հաղթեց Բարսելոնային` հաղթելով Մարադոնայի գավաթը🎥

Բոկա Խունիորսը 11-մետրանոցներով հաղթեց Բարսելոնային` հաղթելով Մարադոնայի գավաթը🎥

14/12/2021 - 23:26

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Մրսուլ Պարկ» մարզադաշտում «Բարսելոնան» ու «Բոկա Խունիորսն» ընկերական հանդիպում անցկացրին, որը նվիրված էր արգենտինացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնային։

Հանդիպման հիմնական ժամանակի ընթացքում կողմերը փոխանակվեցին մեկական գնդակով. 50-րդ րոպեին «Բարսելոնային» առաջ մղեց Ֆերրան Յուտգլան, իսկ 77-րդ րոպեին «Բոկայի» պատասխան գնդակը խփեց Էզեկիել Սեբալիոսը։

Հաղթողի համար կողմերն իրացրին 11-մետրանոցներ, իսկ «վիճակակախաղի» ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին արգենտինական ակումբի ֆուտբոլիստները` հաղթելով 4:2 հաշվով։

«Բոկայի» ֆուտբոլիստները դիպուկ իրացրին իրենց բոլոր հարվածները, իսկ կատալոնական ակումբի կազմից վրիպեցին Մաթեուս Պերեյրան ու Գիլեմ Խայմեն։

Այսպիսով, «Բոկա Խունիորսը» հաղթեց «Մարադոնայի գավաթը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023