Բենզեման Լա լիգայի շրջանակում հատել է 100 գոլային փոխանցման շեմը

Բենզեման Լա լիգայի շրջանակում հատել է 100 գոլային փոխանցման շեմը

06/03/2022 - 11:20

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։

«Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի առաջատար Կարիմ Բենզեման, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի շրջանակում կատարել է արդեն 100 գոլային փոխանցում։

Աղբյուրի փոխանցմամբ` Բենզեման 21-րդ դարում միայն երրորդ ֆուտբոլիստն է, ով Լա լիգայում կատարել է 100 և ավելի ասիստ։

21-րդ դարում Լա լիգայի շրջանակում Բեբզեմայից շատ գոլային փոխանցում կատարել են միայն Լեո Մեսսին (193) և Դանի Ալվեսը (103)։

Նշենք, որ 34-ամյա հարձակվողը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 24 խաղում դարձել է 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023