Բելգիայի բազմակի չեմպիոնը զրկվել է լիազորագրից

Բելգիայի բազմակի չեմպիոնը զրկվել է լիազորագրից

09/04/2020 - 19:30

Բելգիական «Ստանդարդը» չի ստացել 2020/21 մրցաշրջանին մասնակցելու պրոֆեսիոնալ լիազորագիրը և ստիպված կլինի հանդես գալ սիրողական առաջնությունում։

Ինչպես տեղեկացնում է L’Echo-ն, լիազորագրեր հանձնող հանձնաժողովը «Ստանդարդին» չի տրամադրել լիազորագիր, քանի որ ակումբը ութ խաղացողի հանդեպ չի կատարել պայմանագրի կետերից մեկը, մանսավորապես՝ չի վճարվել աշխատավարձը, ինչի հետևանքով ակումբը կուտակել է պարտքեր, որը մեկ միլիոն եվրոյից ավելի է կազմում։

Բացի այդ ամենից՝ հանձաժողովի մոտ ևս մեկ վիճելի հարց է ծագել․ հանձնաժողովը կասկածի տակ է դրել, որ ակումբը կհասցնի նախքան առաջնության մեկնարկը ձևակերպե մարզադաշտի վաճառքը և վճարել խաղացողների պարտքը։

Մինչև ապրիլի 14-ը Լյեժը ներկայացնող ակումբը կարող է բողոքարկել այդ որոշումը և դիմել Բելգիայի արբիտրաժային դատարան, սակայն հայցի մերժման դեպքում ակումբը նոր մրցաշրջանը կսկսի սիրողական առաջնություններից մեկում։

Նշենք, որ «Ստանդարդը» Բելգիայի 10-ակի չեմպիոն է և 1921 թվականից ի վեր երբեք չի լքել բարձրագույն առաջնությունը։

Հիշեցնենք, որ Բելգիայի առաջնությունը դարձավ եվրոպական առաջին առաջնությունը, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամակից շուտ ավարտվեց, իսկ չեմպիոնական տիտղոսը բաժին կհասնի առաջնության առաջատար «Բրյուգեին։»

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023