Բարսելոնան տրանսֆերային ծրագիր է մշակել՝ Ռոդրիգոյին ձեռք բերելու համար

Բարսելոնան տրանսֆերային ծրագիր է մշակել՝ Ռոդրիգոյին ձեռք բերելու համար

28/01/2020 - 22:46

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին, որպեսզի հեշտացնի«Վալենսիայի» կենտրոնական հարձակվող Ռոդրիգո Մորենոյի տեղախությունը։

Բանն այն է, որ «Բարսելոնան» Ֆերնանդեշին ձեռք բերելուց հետո ցանկանում է անմիջապես նրան վարձակալական հիմունքներով տրամադրել «Վալենսիային»։ Փոխանակման միջոցով կատալոնական ակումբը ցանկանում է ստանալ վալենսիական ակումիբի համաձայնությունը։

Այս ամենից բացի՝ հաղորդվում է, որ Ռոդրիգոն բաց է թողել այսօրվա մարզումը։ Խաղացողը գտնվում է Բարսելոնայում, որպեսզի ծնկի հետ կապված հետազոտություն անցնի։

Ավելի վաղ հաղորդովում էր, որ պորտուգալացի խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում էր «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական ակումբը մի քանի առաջարկ է կատարել, որոնք բոլորը «Սպորտինգը» մերժել է։ Պորտուգալական ակումբը խաղացողի դիմաց ցանկանում է ստանալ 80 մլն եվրո։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023